Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մեծ Բրիտանիան պաշտպանության նոր նախարար ունի

Մեծ Բրիտանիան պաշտպանության նոր նախարար ունի
03.11.2017 | 12:47

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նոր նախարար է նշանակվել պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Գևին ՈՒիլյամսոնը: Նա ծնվել է 1976-ին, անցյալ տարվա ամռանից նա պահպանողական կուսակցության խորհրդարանական կազմակերպիչն է: Համալսարանում ՈՒիլյամսոնն ուսումնասիրել է քաղաքագիտություն և տնտեսություն, հասարակական գիտություններ:

Մինչև պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ դառնալը, աշխատել է ճարտարապետական բյուրոյում: 2010-ի ընտրություններում խորհրդարանի պատգամավոր է ընտրվել Հարավային Սթրաֆորդշիրից:

Դիտվել է՝ 2667

Մեկնաբանություններ